ՀՀ վարչապետը Մինսկի քննարկումները «բուռն ու առարկայական» է որակել
«Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին եւ առարկայական, որովհետեւ Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում»,- լրագրողներին ասել է Կարեն Կարապետյանը:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին:
Խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: