Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Պետրոսյանը
Ինչպես հայտնում է ՀՖՖ կայքը, նոյեմբերի 1-ից Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ 44-ամյա Արթուր Պետրոսյանը կստանձնի թիմի մարզչի պաշտոնը:
Արթուր Պետրոսյանն արդեն աշխատել է հավաքականի հետ որպես ֆիզիկական պատրաստության մարզիչ, երբ գլխավոր մարզիչը Բեռնար Շալանդն էր:
Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել 1992-2004 թվականներին: Նա թիմի լավագույն ռմբարկուների ցանկում է՝ 11 գնդակով: