Տիգրան Գյոկչյանը գոհ է «Ուրարտուի» թիմային խաղից
«Մեր լավագույն բասկետբոլիստներն արագ խախտում էին կանոնները, այդ պատճառով խաղը վերջում այդքան էլ լավ չստացվեց: Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում վնասվածք ստացավ եւ դա նույնպես մեծ ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց տղաները տրամադրված էին մարտական եւ լավ խաղ ցուցադրեցին»,- ասել է Գյոկչյանը:
Նա ընդգծել է, որ լեգիոներները դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ, բայց յուրաքանչյուր հաջորդ խաղից հետո գնալով ամեն ինչ հարթվում է եւ ընկնում իր տեղը: