Յուրա Մովսիսյան. Ուրախ եմ, որ դարձա «Ռեալ Սոլթ-Լեյքի» լիիրավ անդամ
Ֆուտբոլիստը գոհունակություն է հայտնել, որ դարձել է ակումբի լիիրավ անդամ. «Առաջին օրվանից գիտեի, որ ուզում եմ այստեղ մնալ: Չէի ցանկանում սպասել մինչեւ դեկտեմբեր, երբ ավարտվում էր իմ վարձակալության ժամկետը: Իմ նպատակն էր գործն արագ վերջացնել ու ամբողջովին դառնալ «Ռեալ Սոլթ-Լեյքի» անդամ»:
Ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վայբելն էլ խոստովանել է, որ իրենք ուրախ են ձեռք բերել Մովսիսյանի պես հարձակվողի:
«Յուրան շատ լավ ֆուտբոլիստ է, նրան ձեռք բերելը մեր թիմի համար մեկ քայլ առաջ է: Ուրախ ենք, որ պայմանագիրը կայացավ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք էլ ավելի լավ հանդես գալ ԱՄՆ-ի առաջնությունում»,- ասել է նա:
Մոսկվայի «Սպարտակը» 2015-ին վարձակալության հիմունքներով Մովսիսյանին հանձնել էր «Սոլթ-Լեյքին»: Այդ ընթացքում նա անցկացրել է 27 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ: