Նոել Գեւորը հոկտեմբերի 14-ին մենամարտելու է Սթիվեն Սիմոնսի դեմ
Վնասվածք ստացած Միրկո Լարգետտի փոխարեն նա WBO International գոտին պաշտպանելու է Սթիվեն Սիմոնսի դեմ:
«Սիմոնսը բոլորովին այլ ոճ ունի: Ես երկար ժամանակ իտալացու դեմ մենամարտին եմ պատրաստվել, հիմա ամեն ինչ զրոյից պետք է սկսեմ: Դա լրացուցիչ դժվարություն է ինձ համար, բայց եթե ուզում եմ բարձունքում մնալ, պետք է հաղթահարեմ այդ արգելքը»,- ասել է Գեւորը:
Հայ բռնցքամարտիկի խոսքով, Սիմոնսը տեխնիկապես ավելի լավ է պատրաստված ու հուժկու հարվածներ ունի: Դա է պատճառը, որ Գեւորի կարծիքով հոկտեմբերի 14-ին իրենք երկրպագուներին հիանալի երեկո են նվիրելու: