«Կառավարությունը լայն լիազորություններ ունի»,- ասել է նախագահը
Նախագահն այդ մասին ասել է Նյու Յորքում՝ «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին իր ելույթում:
Նա ասել է, որ այդ բարեփոխումների նպատակն է Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնել տեղական եւ արտասահմանյան ներդրողների համար:
«Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարեւոր բաղադրիչ: Հետեւաբար, պարտավորվում ենք ապահովել նաեւ պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ», - ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձեւից անցում է կատարելու խորհրդարանականին։ «Այս նախաձեռնությունը նաեւ տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, եւ մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաեւ՝ տնտեսական առումով». – ասել է երկրի ղեկավարը: