Պուտինը չեղարկել է այցը Փարիզ
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը:
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կասկածի տակ էր դրել Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու նպատակահարմարությունը՝ Սիրիայի կարգավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին:
Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Օլանդը վերջնական որոշում կկայացնի Պուտինի հետ անձնական հանդիպում ունենալու մասին՝ հաշվի առնելով «Սիրիայում տիրող իրավիճակը»: