«Ուրարտուի» 3 խաղացողի արգելել են մասնակցել «Ռյազանի» դեմ խաղին
«Խաղից երկու րոպե առաջ մեզ տեղեկացրին, որ մեր լավագույն երեք խաղացողները` Արիզոնա Ռեյդը, Վիկտոր Հովսեփյանը եւ Վիկտոր Ուսկովը, չեն կարող մասնակցել հանդիպմանը: Սա շատ ազդեց խաղի վրա: Ցավոք, փոխարինողների թվի պակասը բերեց հոգնածության, ու տղաները չկարողացան առավելությունը պահել մինչեւ վերջ»,- խոստովանեց մարզիչը:
Այդ բասկետբոլիստների նկատմամբ նման արգելքի բացատրություն մարզիչը չուներ, սակայն նշեց, որ նրանք, ըստ ամենայնի, կմասնակցեն հաջորդ հանդիպմանը:
«Ռյազանը» երկու րոպեն մեկ խաղացող էր փոխում, իսկ ես նման հնարավորություն չունեի: Չնայած, իմ տղաները պայքարեցին մինչեւ վերջ: «Սամարայի» դեմ լրիվ այլ խաղ կլինի, թեկուզ նրանք մի քանի գլուխ ավելի ուժեղ են»,- ավելացրեց Գյոկչյանը:
«Ուրարտուն» «Սամարային» ընդունելու է հոկտեմբերի 9-ին կրկին «Դինամո» մարզադահլիճում: