Սյունիքի նոր մարզպետը Վահե Հակոբյանն է
Հիշեցնենք, որ այսօր ընդունված մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր Սուրիկ Խաչատրյանը:
Մինչեւ այս նշանակումը Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վարչական տնօրենն էր:
Նրան պետք չէ շփոթել Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդի Վահե Հակոբյանի հետ, որը 2013թ. հուլիսից մինչեւ 2014թ. սեպտեմբերը Սյունիքի մարզպետն էր: