Վարչապետ. Պետք է վստահության կառավարման համակարգ ստեղծենք
Վարչապետը հանձնարարել է 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
«Տարվա ընթացքում ընդունվում է կառավարության մի քանի հազար որոշում, մինչդեռ դրանց մի մասը հնարավոր է լուծել նախարարական կամ այլ պետական հիմնարկների մակարդակում: Մենք ցանկանում ենք վստահության կառավարման համակարգ ստեղծել, վստահել մեր թիմի անդամներին եւ մաքսիմալ ձեւակերպել, թե որ որոշումներն են իրենք լիազոր կատարելու, բալանսավորել իրենց պարտականություններն ու պարտավորությունները: Ամբողջը կնետրոնացնելով այստեղ՝ մենք էֆեկտիվ կառավարություն չենք ունենա»,- ասել է Կարեն Կարապետյանը: