Ստեղծվել են քաղաքաշինության եւ զբոսաշրջության կոմիտեներ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ:
Զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կառավարությունն առաջարկում է ստեղծել նաեւ զբոսաշրջության պետական կոմիտե՝ այն ներառելով տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգում: