Մոսկվայի «Սպարտակը» չի ցանկանում վերադարձնել Յուրա Մովսիսյանին
Ռուսական «Իզվեստիան» հայտնում է, որ Մոսկվայի «Սպարտակը» չի ցանկանում վերադարձնել իր հարձակվողին:
«Թիմի ներկայիս մարզչական շտաբը Մովսիսյանին չի տեսնում որպես թիմի հիմնական խաղացող: Չնայած, որ «Սպարտակն» ունի հարձակվողների կարիք, տնօրեննրի խորհրդի մի շարք անդամներ դեմ են հայ ֆուտբոլիստին կրկին իրենց կազմում տեսնելու մտքին: Առաջին պատճառը նրա աշխատավարձն է, որը չի համապատասխանում ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմին: Երկրորդն էլ այն է, որ նա ԱՄՆ տեղափոխվելուց հետո լավ չէր արտահայտվել «Սպարտակի» մասին»,- պարբերականին հայտնել է մոսկովյան ակումբի անանուն աղբյուրը:
Նա նաեւ ընդգծել է, որ եթե հարձակվողը թիմ չգիտնի եւ վերադառնա Մոսկվա, ապա կնստի պահեստայինների նստարանին կամ էլ հանդես կգա երկրորդ թիմում: