Մեկնարկել է Երեւան օփեն շախմատային միջազգային մրցաշարը
Ներկա են գտնվել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին:
Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր ու 9 միջազգային վարպետ: