Վարչապետը մտադիր է արմատապես վերանայել պետական ապարատի աշխատանքը
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետն այդ մասին ասել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն եւ տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը:
Վարչապետը խոսել է նաեւ գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների եւ հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտության մասին` նշելով, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար: