«Տաշիր սթրիթ»-ում գործում է ՀԷՑ բաժանորդների սպասարկման կենտրոն
Ինչպես նշել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, սպասարկման կենտրոնի հիմքում դրված է «հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու գաղափարը»:
Սպասարկման կենտրոնը կգործի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-22:00-ը:
Կմատուցվեն հետեւյալ ծառայությունները`
- Էլցանցին միացման պայմաններին ծանոթացում եւ բաժանորդագրություն;
- Ուշացումների եւ տեխնիկական բնույթի հարցերի քննարկում;
- Էլեկտրաէներգիայի ծախսի հետ կապված անհամաձայնություններ եւ բողոքներ;
- Իրավաբանական օգնություն էլեկտրաէներգիայի սպառմանն առնչվող հարցերում;
- Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարելիք գումարի ճշտում եւ տեղում վճարում՝ բանկոմատների եւ POS-տերմինալների միջոցով:
ՀԷՑ-ի տնօրենը տեղեկացրել է, որ մոտ օրերս կբացվի ընկերության մեկ այլ սպասարկման կենտրոն՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնում, առաջիկայում նոր կենտրոններ կբացվեն նաեւ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: