ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունում ՀՖՖ-ն կաջակցի Չեֆերինին
ՀՖՖ-ն աջակցելու է Սլովենիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին:
«Հաշվի առնելով Չեֆերինի` ֆուտբոլի զարգացման ծրագրի կարեւորությունը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում կաջակցի նրա թեկնածությանը՝ միաժամանակ հայտարարելով իր պատրաստակամությունը Չեֆերինի ընտրման դեպքում ներգրավվելու այդ ծրագրի իրագործման աշխատանքներում»,- գրված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:
ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Չեֆերինն ու Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Միխայել վան Պրաագը: