Հայաստան-Ռումինիա խաղի տոմսերը կարժենան 4000-10000 դրամ
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանրապետական ստադիոնի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Տոմսերը վաճառվելու են Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում եւ «Հյումել» խանութում:
Հայաստան- Ռումինիա խաղը կայանալու է հոկտեմբերի 8-ին ժամը 20:00-ին: