Մ-21 տ. մարզիչը կարծում է, որ ապագայում Հայաստանը լավ թիմ կունենա
«Ինչ-որ տեղ մեր մարզական բախտը չբերեց, մյուս դրվագում դարպասապահը վստահ խաղաց, կամ վերջին փոխանցումը չստացվեց: Կարող եմ ասել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետեւ խաղի որակից եւ նվիրվածությունից դժգոհություն չունեմ»,- Բարսեղյանի խոսքերը մեջբերում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականն ընտրական 5-րդ խմբում 1 միավորով ընթանում է վերջին տեղում: Մարզիչը նշել է, որ չափազանց դժգոհ է մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած դիրքից: Իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի գոնե վերջին հորիզոնականից խուսափեն. «Ես վստահ եմ եւ համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ընտրական մյուս փուլում շատ ավելի ուժեղ թիմ կունենանք եւ կպայքարենք բարձր տեղերի համար»: