ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի 2 թեկնածու
ՈւԵՖԱ-ի փոխնախագահ եւ Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարը հանել է իր թեկնածությունը:
«Երկար մտածելուց հետո որոշել եմ հրաժարվել ընտրություններից»,- խոստովանել է Վիլյարը:
Պատճառն այն է, որ Իսպանիայում շատերն են խնդրել նրան շարունակել գլխավորել RFEF-ն ու առաջադրվել ՈւԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում:
Այսպիսով թեկնածուները մնացել են երկուսը՝ Սլովենիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ու Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Միխայել վան Պրաագը: