ХХ-րդ դարի սկզբի լուսանկարներ՝ «Հայաստանն ըստ Մանդելշտամի»
Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող ապակյա շուրջ 80 նեգատիվների բնօրինակների պատճեները։
Լուսանկարները արվել են ХХ-րդ դարի սկզբին, երբ Ռուսական Կայսերական հնագիտական հանձնաժողովը արշավներ էր իրականացնում դեպի Անի եւ Վան։
[[gallery1]]
Ակադեմիկոս Նիկոլայ Մառի ղեկավարությամբ խմբերի կազմում էին հայտնի հայ գիտնականներն ու լուսանկարիչները. ճարտարապետ Թորոս Թորամանյանը, արվեստագետ եւ պատմաբան, վարդապետ Գարեգին Հովսեփյանը, հնագետներ ու պատմաբաններ Սմբատ Տեր-Ավետիսյանն, Աշխարհաբեկ Քալանթարը, Երվանդ Լալայանը եւ լուսանկարիչներ Հովհաննես Քյուրքչյանը, Արամ ու Արա Վրույրները։
Հայկական ճարտարապետական պատկերներն ու Օսիպ Մանդելշտամի «Արմենիա» բանաստեղծությունների շարքի պոետիկ կերպարները միավորելու գաղափարը առաջարկել է Անելկա Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է այդ նյութերի հետ Հայաստանի պատմության թանգարանում։
[[gallery2]]
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայկական ազգային կենտրոն-Հայաստան»-ի ղեկավար Կարեն Մկրտչյանի աջակցությամբ։
Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ՌՈՍՖՈՏՈ-ում՝ Բոլշայա Մորսկայա փ., 35, (Հանդիսավոր մասնաշենքի ցուցասրահ, 2-րդ հարկ)։