Սերգեյ Սարգսյանը դարձել է երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Ֆրանսիական Մակոն քաղաքում ընթացող առաջնությունում նա 3-րդ տեղի համար պայքարում 2:1 հաշվով ուժեղ է եղել Ադիլետ Թալայբեկովից (Ղրղզստան):
Այսօր հանդես են գալու եւս 3 հայ ըմբիշներ:
Էդգար Թամազյանը (55 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է թուրք Էկրեմ Սուլեյման Օզթուրկին, Մալխաս Ամոյանը (66 կգ) որակավորման փուլում ուժերն է չափելու հնդիկ Ռավինդեր Ռավինդերի հետ, իսկ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանի (120 կգ) մրցակիցը Պավել Ռուդակովն (Բելառուս) է: