Հայաստանի հավաքականը պատրաստվել է Չեխիայի դեմ ընկերական խաղին
Թիմը մարզվել է Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոնում», որտեղ այսօր Երեւանի ժամանակով 21։15-ին Չեխիայի հետ ընկերական հանդիպում է ունենալու:
Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ մասնակցել են մարզմանը, որի ընթացքում մարզիչները մի քանի տակտիկական սխեմաներ են փորձարկել։