«Շիրակը» շարունակում է Հայաստանի առաջնության առաջատարը մնալ
Ամենախոշոր հաշվով հաղթանակն այս տուրում տոնել է «Բանանցը»: Երեւանյան ակումբը սեփական հարկի տակ 4:1 հաշվով ուժեղ է եղել «Գանձասարից»:
«Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել «Ալաշկերտի» հետ խաղը: Ի դեպ, այդ հանդիպման առաջին հարվածը կատարել են Օլիմպիական խաղերի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը: Այնուհետեւ նրանք հետեւել են հանդիպման ընթացքին:
Գոլազուրկ ոչ-ոքի էլ գրանցվել է «Արարատ»-«Փյունիկ» դիմակայությունում:
4 տուրից հետո առաջնության առաջատարը 10 միավորով Գյումրիի թիմն է: