Ռոնալդուն 2-րդ անգամ դարձել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
Ռոնալդուն այս տարի «արքայական ակումբի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, իսկ հավաքականի կազմում դարձել ԵՎՐՈ-2016-ի ոսկե մեդալակիր: Պորտուգալացին դարձել է 51 գոլի հեղինակ «Ռեալի» եւ 3 անգամ էլ աչքի է ընկել ազգային թիմի կազմում:
Հաղթողին որոշել է հատուկ ժյուրին, որը կազմված է սպորտային լրագրողներից եւ ՈւԵՖԱ-ի ազգային ասոցացիաների ներկայացուցիչներից:
Ավելի վաղ երկու անգամ Եվրոպայի լավագույնի կոչմանն արժանացել է Լեո Մեսսին (2011 եւ 2015 թթ.), Անդրես Ինիեստան (2012 թ.), Ֆրանկ Ռիբերին (2013 թ.) եւ Ռոնալդուն (2014 թ.):