UWC Dilijan քոլեջն ընդունում է ուսանողների երրորդ «սերունդը»
Սա քոլեջի ուսանողների արդեն երրորդ «սերունդն» է:
Մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը UWC Dilijan քոլեջ, ընդհանուր առմամբ, կժամանեն 107 նոր ուսանողներ՝ 65 երկրներից:
UWC Dilijan քոլեջում ս.թ. մայիսի 28-ին կայացել էր առաջին ուսանողների ավարտական հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 48 երկրներ ներկայացնող 95 երիտասարդներ, ովքեր 2014թ. դարձել էին UWC ցանցի՝ Հայաստանում գտնվող քոլեջի առաջին ուսանողները, հրաժեշտ էին տվել ուսումնական հաստատությանը: