Պատանի շախմատիստները ԵԱ-ում պայքարում են մեդալների համար
Մինչեւ 12 տարեկանների խմբում հաջող է մասնակցում Մամիկոն Ղարիբյանը: Նա վաստակել է 6,5 միավոր ու ընթանում է 1-ին տեղում։ Շանթ Սարգսյանն էլ մինչեւ 14 տարեկանների պայքարում 5,5 միավորով 3-րդն է:
Աղջիկների մրցաշարում ամենաշատ միավորը հավաքել է մինչեւ 12 տարեկան տարիքային խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, նա կիսում է 3-8-րդ հորիզոնականները։
Այսօր տեղի կունենան նախավերջին տուրի հանդիպումները։