Կարեն Գրիգորյանը Բարսելոնայի մրցաշարի առաջատարներից է
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Աքսել Բախմանի (Պարագվայ) հետ ու այժմ իր ակտիվում ունի 5,5 միավոր: Նա Բախմանի եւ Խորխե Կորիի (Պերու) հետ կիսում է 1-3-րդ տեղերը:
Հայ շախմատիստներից Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանն ունեն 4,5-ական միավոր, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 4: