«Ուրարտուն» պայմանագիր է կնքել 10 բասկետբոլիստի հետ
Այս տարվա հոկտեմբերից թիմը մասնակցելու է Ռուսաստանի բասկետբոլի Սուպեր Լիգային: «Ուրարտուն» համաձայնեցրել է պայմանագիրը հետեւյալ խաղացողների հետ.
Պաշտպաններ՝ Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան
Հարձակվողներ՝ Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով
Կենտրոնական՝ Մարսել Հովսեփյան
Թիմի վերջնական համալրումն ավարտվելու է սեպտեմբերին: