Ջո Բայդենը ժողովրդավարության դաս է տվել Էրդողանին
Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հերթական անգամ բարձրացրել է իր ԱՄՆ-ում բնակվող իր գաղափարական հակառակորդ Ֆետուլահ Գյուլենին արտահանձնելու թեման:
«Ամերիկայի ձայնը» տարածել է Բայդենի խոսքի այդ հատվածի տեսագրությունը, որը վկայում է, որ ԱՄՆ փոխնախագահը փաստացի ժողովրդավարության դաս է տվել Էրդողանին՝ բացատրելով նրան, որ Ամերիկայում գործադիր ու դատական իշխանությունները տարանջատված են:
«Ենթադրում եմ, որ ձեր ժողովրդի համար դժվար է դա հասկանալ», - անկարկել է Բայդենը: