Ամոյանն ու Բորանյանը կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը
Հայաստանի առաջատար մրցավարներից մեկի՝ Ալի Դոլաթխայի աջակցությամբ, Իրանի առաջնությանը կմասնակցեն Ռոման Ամոյանն (59 կգ) ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ):
Նրանք սեպտեմբերի 2-ին ելույթ կունենան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում: