Գառնիկ Մնացականյանը Ռիոյում պարտվեց մեկնարկային գոտեմարտում
Մինչեւ 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հայ մարզիկը մրցել է Իրանը ներկայացնող Հասան Ռահիմիի հետ:
Հենց առաջին մրցափուլի սկզբնամասում էլ իրանցին կարողացել է որոշել հանդիպման ելքը: Նա հաղթել է 11:0 հաշվով:
Վաղն ազատ ոճայիններից հանդես է գալու գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն: Եվս երկու ըմբիշներ էլ գորգ են դուրս գալու խաղերի վերջին օրը՝ օգոստոսի 21-ին:
Նախագծի գործընկեր