Գառնիկ Մնացականյանն Օլիմպիադայում կմեկնարկի 1/8 եզրափակչից
Վաղը պայքարի է դուրս գալիս ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը:
Առաջինը հանդես է գալու Գառնիկ Մնացականյանը: Նա մինչեւ 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հանդիպելու է Իրանը ներկայացնող Հասան Ռահիմիի հետ:
Հայաստանի Օլիմպիական հավաքականն արդեն ունի 4 մեդալ՝ 1 ոսկե եւ 3 արծաթե: Օլիմպիական խաղերի հաղթող է դարձել Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանն էլ արծաթե մեդալակիրներ են:
Նախագծի գործընկեր