Մեդալների հաշվարկով Հայաստանն Օլիմպիական խաղերում 37-րդն է
Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականն այս պահին ընթանում է 37-րդ տեղում: Հայերին հաջողվել է նվաճել մեկ ոսկե եւ երեք արծաթե մեդալ: 20 տարի անց Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Արծաթե մեդալակիրներ են հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:
Մեդալների հաշվարկով առաջատարն ԱՄՆ-ի թիմն է, որն ունի 100 մեդալ, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (56, որից 22 ոսկե), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը (58, որից 20 ոսկե):
Նախագծի գործընկեր