Օլիմպիական ոսկի 20 տարի անց. Արթուր Ալեքսանյանը չեմպիոն է
Հունահռոմեական ոճի ըմբիշը մինչեւ 98 կգ քաշային կարգում հաղթեց կուբացի Դանիել Լուգոյին ու իրականացրեց համայն հայության երազանքը:
Ընդամենը 24 տարեկանում նա մեր մոլորակի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկն է: Իր նվիրվածության ու համառության շնորհիվ, Ալեքսանյանն ապացուցեց, որ մարզիկին առաջ տանողն ու սպորտում պահողը երազանքն է:
Երազանք լինել լավագույնը, առաջինը, ամենաբարձունքում: Այսօր Ռիոյում ողջ Կարիոկա-2 արենան Ալեքսանյանի պատվին էր ծափահարում:
Այսօր նա Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ մեդալներից բացի ունի նաեւ Օլիմպիական ոսկին: Ողջ ազգն է հպարտ նրա աննախադեպ նվաճմամբ:
Նախագծի գործընկեր