4-րդ մեդալը Ռիոյում. Գոռ Մինասյանն արծաթե մեդալակիր է
Գերծանր քաշային կարգում մրցահարթակ են դուրս եկել Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը:
Պոկումում Մինասյանը բարձրացրել է 210 կգ, հրումում նրա արդյունքը եղել է 241 կգ: Երկամարտի 451-ով հայ ծանրորդը գրավել է 2-րդ տեղն ու Հայաստանին 3-րդ արծաթե մեդալը բերել:
Իսկ Ալեքսանյանը երկամարտում ցույց է տվել 440 կգ ու ելույթն ավարտել 4-րդ տեղում:
Չեմպիոնն այս քաշային կարգում վրացի Լաշա Կալախաձեն է 462 կգ-ով:
Հայաստանն Օլիմպիական խաղերում արդեն 4 մեդալ ունի: Ավելի վաղ արծաթե մեդալակիրն եր են դարձել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն ու ըմբիշ Միհրան Հարությունյանը, իսկ Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Ալեքսանյանը:
Նախագծի գործընկեր