Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Август
2016

Երեկ զորացրված զինվորն այսօր կրկին պատրաստ է մեկնել սահման

0
Երեկ զորացրված զինվորն այսօր կրկին պատրաստ է մեկնել սահման

Ապրիլյան պատերազմի հերոսը 18-20 տարեկան տղաներն էին, որոնք իրենց կյանքի գնով պահեցին նախնիների արյամբ ժառանգված հողն ու թույլ չտվեցին հակառակորդին հասնել իր հեռահար նպատակին: Հայ զինվորն այսօր էլ ամեն պահ պատրաստ է կրկնել իր սխրանքն ու հետ շպրտել հակառակորդին մայր հողից, որտեղ դեռ թարմ է իր ընկերների արյան հետքը:

Հայրենիքի ծառայության, բանակային կյանքի ու ապրիլյան պատերազմի մասին Մեդիամաքսը զրուցել է օրերս բանակից զորացրված Նարեկ Նազարյանի հետ, որը պատերազմի առաջին իսկ օրից եղել է ԼՂՀ հարավային սահմանում:

***
20 տարեկան եմ, դպրոցն ավարտելուց հետո գնացել եմ բանակ՝ ծառայության: Ծառայությունս անցել է Ջաբրայիլում: Առաջին մեկ ամիսը մի փոքր բարդ էր՝ նոր միջավայր, նոր կարգեր ու սահմանափակումներ, բայց կարճ ժամանակում ներգրավվեցի այդ ամենի մեջ, ու ինձ համար եւս բանակային առօրյան օրինաչափ դարձավ:

Զորակոչի օրն առողջական խնդիր ծագեց, որոշվեց, որ պետք է մի քանի օր հետաձգվի զորակոչս, ու ինձ զինկոմիսարիատից տեղափոխեցին հիվանդանոց. 7 օր այնտեղ մնացի, չէի դիմանում, թե երբ են ինձ դուրս գրելու: Շատ էի ուզում ծառայել, հագնել զինվորական համազգեստը, որի հանդեպ միշտ առանձնահատուկ սեր եմ ունեցել, ու ինձ հայրենիքի զինվոր զգալ:

Ծառայությանս հիմնական դժվարությունն առաջին եւ վերջին հինգ ամիսների ընթացքում է եղել: Առաջինը, ինչպես նշեցի, պայմանավորված էր անծանոթ միջավայրով, իսկ վերջինը՝ սահմանային լարվածությամբ ու ապրիլյան պատերազմով: Մինչ 2016թ. ապրիլը, իհարկե, հակառակորդի հետ տարբեր միջադեպեր եղել էին, սրացումներ ու լարվածություն, սակայն պատերազմից հետո անելիքն ավելի շատ էր, լարվածությունն ու պատասխանատվությունը՝ ավելի մեծ:

Երբեք չեմ տրտնջացել, թե դժվար է. գիտեմ՝ ոչ թե ուրիշի, այլ իմ, իմ ժողովրդի ու մայր հողի համար եմ արել, նույնը եւ ծառայակից ընկերներս են մտածել:

***
Մինչեւ ծառայության գնալն ուսման մասին չէի մտածում: Հիմա որոշել եմ՝ պետք է բարձրագույն կրթություն ստանամ. տնտեսագետ եմ դառնալու: Բանակային կյանքը շատ բան է փոխում մարդու բնավորության մեջ, կամքի ուժ ամրապնդում ու ստիպում ավելի նպատակասլաց դառնալ: Հիմա գիտեմ, որ ոչ մի դժվարություն չկա. եթե մի բանի ուզում ես հասնել, պետք է նպատակադրվել, վստահել ուժերիդ ու հասնել դրան:
[[gallery1]]
Ծառայության ընթացքում մի քանի գիրք եմ կարդացել: Ամենից շատ տպավորվել է «Սիրահարներ եւ զինվորներ» գիրքը, որն առաջինը վերցրի ձեռքս ու մինչեւ վերջ կարդացի: Դրանից հետո գիրք կարդալը ոչ թե ձանձրալի, այլ հաճելի զբաղմունք դարձավ:

***
Այն, ինչ տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ, մինչ այդ միայն ֆիլմերում էիnք տեսել… Պատերազմն աննկարագրելի բան է, չգիտեմ դա ինչ էր…Միշտ էլ իմացել ենք, որ պատերազմը չի ավարտվել, բայց նման սրացումն ու զարգացումները, որքան էլ պատկերացնես, իրականից շատ տարբեր են: Բարեբախտաբար, մեր դիրքում զոհեր չեղան.  Երեւի մեր տեսած պատերազմն ավելի մեղմ էր, քան այն դիրքերում, որտեղ մարդկային կորուստներ եղան:

Պատերազմը, որքան էլ կանոններ չունենա, իր հետ նոր օրենքներ է բերում ու նոր ապրելակերպ թելադրում, որին բոլորս շատ արագ ենթարկվեցինք. ցուրտ, քամի, անձրեւ, սոված ու ծարավ օրեր, հետո միանգամից՝ շոգ ու լիքը մոծակներ: Առաջին օրերին եղել է, որ թիկունքի ապահովման խնդիր ենք ունեցել ու ստիպված եղել բավարարվել դիրքում եղած սննդով, ջրով, մեծաթիվ զորքով կիսել մի փոքր տարածք, սակայն դա մեզ ավելի է համախմբել ու կոփել:

Փափուկ կյանքից հետո չէի պատկերացնի, որ նման օրեր կարող եմ հաղթահարել, սակայն դրանք արդեն անցյալում են: Այդ օրերն ապրելուց հետո ամեն ինչ հաղթահարելի է թվում:

***
Ապրիլի 1-ին մենք դիրքերից իջել էինք զորամաս: Ապրիլի 2-ի առավոտյան, երբ արթնացա, զգացի, որ ինչ-որ բան այն չէ: Ուշադրությունս գրավեցին պայթյունի բարձր ձայները: Մեր վաշտը, իմանալով թե ինչ է եղել, միաձայն հրամանատարին մի բան էր ասում՝ «Ե՞րբ ենք գնում դիրքեր՝ մեր տղաների մոտ», չեղավ մեկը, որ խուսափեր դիրք բարձրանալուց:

Նույն օրը երեկոյան մեզ բարձրացրին դիրքեր. սպասեցին մութն ընկնի, որ տեսանելիությունը թույլ լինի, եւ հակառակորդը դիրքի ճանապարհին մեզ չնկատի:

Ամբողջ օրվա ընթացքում պայթյունի ձայները չէին լռում, միաժամանակ մի քանի ծանր տեխնիկա էր աշխատում: Ճանապարհի կեսը ստիպված եղանք ոտքով անցնել, որ մեքենայի լույսը մեր ներկայության մասին չհուշեր հակառակորդին: Առաջին տպավորությունը անսովոր ու անսպասելի էր. ասես ֆիլմից կենդանի կադրեր տեսնեինք: Մինչ այդ հակառակորդին 700-800 մ հեռավորությունից էիք տեսել, իսկ հիմա տեսնում էինք հարյուրավոր խմբերով մեր կողմ շարժվող թշնամուն, որի հետ պետք էր կռվել ու հետ շպրտել:

Պատերազմի օրերին, գիշեր թե ցերեկ, քնելու մասին խոսք չկար: Մեզ հետ նաեւ երկրապահներն ու կամավորներն էին, որոնք ամեն պահ մեզ ուժ էին տալիս, ոգեւորում ու քաջալերում: Դիրքում նաեւ հոգեւորական կար՝ Տեր Մկրտիչ Աբեղա Կարապետյանը, որի ներկայությունն ու բոլորին հավասար կռիվ տալու պատրաստակամությունը մեծ ուժ էր տալիս: Գիտակցում էինք, որ միայնակ չենք, ու շատ դեպքերում, երբ վտանգը մոտ էր, նրանք ոչ թե մեր թիկունքում էին, այլ մեզանից առաջ՝ պատրաստ առաջին հարվածն իրենց վրա վերցնելու:

***
Երբ լսեցինք, որ կրակի դադարեցման պայմանավորվածություն կա, չէինք հավատում... Դրանից հետո էլ սակայն լարվածությունը մնաց, էլի զոհեր ունեցանք:
[[gallery2]]
Պատերազմի ընթացքում վիրավոր ընկերներ եմ ունեցել, ընկերներ կորցրել՝ Ադամը, որի հետ նույն դպրոցում ենք սովորել, Բագրատ Ալեքսանյանը, որի եղբոր հետ նույն վաշտում էինք ծառայում: Ամեն պահ խոսել ենք մեր զոհված ընկերների մասին, նրանց ապրեցրել մեր հուշերով ու զրույցներով:

Մենք նաեւ հող կորցրինք, անկախ ծավալից՝ դա մեզ համար կորուստ էր, բայց ամեն պահ պատրաստ ենք եղել այն հետ բերել ու սպասել ենք հրամանի:

***
Դիրքերում օրն ավելի հետաքրքիր է անցնում: Դիրք չպահած զինվորը չգիտի՝ ծառայությունն ինչ է: Մինչ պատերազմը, երբ հերթափոխի էի կանգնում, գիշեր թե ցերեկ, մտքով թռչում էի դեպի տուն, բակ՝ հարազատներիս ու ընկերներիս մոտ, մտածում ամեն ինչի մասին, վերլուծում իմ կյանքը, արած ու չարած գործերը, ծրագրում ապագայի ասելիքս, բայց պատերազմը կտրեց մեզ մեր մտքերից. պատերազմ տեսնելուց հետո՝ դիրքում թե զորամասում, մտածմունքը մեկն էր՝ զգոն լինել ու թույլ չտալ, որ աչքիցդ որեւէ բան վրիպի:

***
Ապրիլյան պատերազմը մեզ համար անսպասելի սկսվեց, բայց մեր զորքը շատ լավ կռվեց, փոքր ուժերով կարողացավ մինչ վերջին փամփուշտը առաջ գնալ ու կանխել հակառակորդին: Երեւի մեր ուժի աղբյուրը հայրենիքի հանդեպ սերն ու մի նպատակի համար կռվելն էր: Մինչ ապրիլի վերջ մնացել ենք դիրքերում: Ոչ մի պահ չի եղել մի բան, որ մեզ հետ պահեր կամ դժգոհելու առիթ տար: Չնայած ծանր օրերին՝ դիրքից երբեք հումորն ու բարձր տրամադրությունը չի պակասել, զինվորների մարտական ոգին այնքան բարձր էր, որ հրամանատարները, երբեմն, ստիպված էին լինում զսպել մեզ: Ապրիլի վերջին, երբ մեզ զորամաս էին տանում, չէինք ուզում թողնել մեր դիրքն ու ցած իջնել:

***
Հուլիսին եմ զորացրվել: Մի քանի շաբաթ պահանջվեց՝ հավատալու համար, որ ոչ թե արձակուրդում եմ, այլ զորացրվել եմ: Առաջին օրերին չէի կարողանում անգամ քնել: Ամեն պահ ուշքս զորամասում ու դիրքում էր, մտածում էի, թե շուտով հետ եմ գնալու: Կարոտում եմ ընկերներիս, իմ դիրքը, համազգեստ կրելն ու զենքս, որին կնոջ պես եմ սիրել, երբեք թույլ չեմ տվել, որ որեւէ մեկը մոտենա:

***
Պատերազմի վտանգն ամեն պահ առկա է մեզանում: Եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի ու թշնամին կրկին փորձի առաջ գալ, ես հագնելու եմ համազգեստս ու գնամ սահման: Ոչինչ չի կարող ինձ հետ պահել այդ քայլից: Վստահ եմ՝ նույն կանեն նաեւ ծառայակից ընկերներս. չկա մի զինվոր, որ թույլ կտա թշնամուն մոտենալ իր պահած հողին:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները՝ Մեդիամաքսի եւ Նարեկ Նազարյանի անձնական արխիվից






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Уникальный культурно-досуговый центр «Полярный» достроят в этом году


Спорт в России и мире
Москва

В столице на фестивале «Московская весна» на Коптевском бульваре проходят спортивные конкурсы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Открытый чемпионат Италии: Новак Джокович получил сильный удар после выхода в третий раунд после Корантена Муте | Теннисные новости


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Озоновые Дыры: Вызов современности, Взгляд Романа Терещенко





Путин в России и мире
Москва

Снайперов из охраны Путина заметили с зарубежными винтовками


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Оззи Осборн

Оззи Осборн назвал Тони Айомми лучшим гитаристом, с которым он когда-либо играл



Москва

Цены на новостройки Москвы и области выросли за год на четверть

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net