Տասը բարձրաստիճան սպա արձակվել է պահեստազոր
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ պահեստազոր են արձակվել գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու եւ ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ սպաները պարգեւատրվել են անվանական դաշույներով: