Օլիմպիական գլխավոր կառույցը՝ Բառռան
Այդ ընթացքում Sport.Mediamax.am-ի լրագրողները հասցրել են ծանոթանալ Օլիմպիական խաղերի կառույցների ամենամեծ գոտուն՝ Բառռային:
Օլիմպիկան խաղերի սրտում, ինչպես անվանում են Բառռան (այստեղ անցկացվելու են 42-ի մարզաձեւերից 16-ի մրցումները), շարված են օլիմպիական հիմնական կառույցները: Այսօր հենց այստեղ են ելույթ ունենալու 4 հայ մարզիկները:
Բառռայում ամեն ինչ դեռ հանգիստ է, անգամ հատուկենտ կամավորներ են երեւում, իսկ մարզիկները կամ պարապմունքներ են անցկացնում, կամ էլ օլիմպիական ավանում են: Բոլորը պատրաստվել են խաղերի բացմանը:
Սակայն արդեն այսօրվանից Բառռայում մարդկանց պակաս չի զգացվելու, խաղերը կմտնեն բնականոն հունի մեջ, ու կզգացվի իսկական օլիմպիական տրամադրությունը:
Նախագծի գործընկեր