«Սասնա ծռեր»-ը հերքում են ոստիկանի սպանությունը իրենց կողմից
Հուլիսի 30-ին ոստիկանությունը հայտնել էր, որ «ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:
Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հիշյալ վայրը գտնվում է «Սասնա ծռեր»-ի տեսադաշտից դուրս:
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը: