Ոստիկանությունը պահանջել է հավաքը տեղափոխել այլ վայր
Իրավապահ մարմինները նշում են, որ «ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում եւ ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու եւ իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ բախումներ հրահրող գործողություններ»:
Ոստիկանությունը պահանջել է հավաքի փաստացի ղեկավարներից՝ «սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»:
«Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»,- ասված է հաղորդագրությունում: