Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի ընտրանին զիջել է Իրանին
Հայաստանի հավաքականը հանդիպել է առաջատար Իրանին ու պարտվել 1:3 հաշվով: Պարտիաները ոչ-ոքի են ավարտել Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Դավիթ Միրզոյանը պարտություն են կրել:
Պարտությունից հետո հայ շախմատիստները նահանջել են 8-րդ հորիզոնական: Առաջատարը կրկին Իրանի թիմն է: