«Շիրակը» ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում 1:1 է խաղացել «Սպարտակի» հետ
Առաջին խաղակեսում «Շիրակը» բացել է հանդիպման հաշիվը: Աչքի է ընկել Դավիթ Հակոբյանը: Սակայն խաղավերջում Էրիկ Յիրկան խփել է պատասխան գնդակն ու ոչ-ոքի բերել իր թիմին:
Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 21-ին Տռնավայում ու մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 22:15-ին: