Մխիթարյան. Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»
«Շատ հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինձ համար սա կատարված երազանք է: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդես գալու այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում: Շնորհակալություն եմ ուզում հայտնել թիմին եւ Ժոզե Մոուրինյոյին` ինձ վստահելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ խաղալով այսպիսի թիմում`հարգում է իր հոր հիշատակը, ով փոքր տարիքից ներշնչել է սիրել ֆուտբոլը: