Նալբանդյանն ու Զալբերը քննարկել են ԼՂ խնդիրը
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։