Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июль
2016

Հիասքանչ քաղաքը սպասում է «օլիմպիական ամառվա» մեկնարկին

0
Հիասքանչ քաղաքը սպասում է «օլիմպիական ամառվա» մեկնարկին

Մեկ ամսից էլ քիչ է մնացել, երբ «օլիմպիական ամառը» կմտնի իր լիազրությունների մեջ: Սակայն արդեն իսկ կարող ենք ասել, որ այն խոստանում է լինել ամենաթեժը, գունավորն ու անմոռանալին: Իսկական տոն-քաղաք համարվող Ռիոն այս անգամ համախմբելու է աշխարհի գրեթե բոլոր երկրներից ժամանած օլիմպիականներին: 

Mediamax Sport-ն էլ որոշել է ձեզ ներկայացնել խաղերի ու Ռիոյի հետ կապված բոլոր հետաքրքիր փաստերը, որոնք տեղ չեն գտել մեր նախորդ հոդվածներում, սակայն պակաս կարեւոր չեն:

Հունվարյան գետը, անհավանական համաստեղությունն ու հիասքանչ քաղաքը

Ըստ լեգենդի, երբ պորտուգալացի հետազոտողները 1502 թվականի հունվարին ոտք դրեցին Ռիո դե Ժանեյրոյում, հայտնի Գուանաբար ծովածոցը շփոթեցին գետաբերանի հետ: Արդյունքում քաղաքն անվանվեց հունվարյան գետ, ինչն էլ պորտուգալերեն կոչվում է Ռիո դե Ժանեյրո: Ռիոն հաճախ անվանում են նաեւ «Cidade Maravilhosa», ինչը թարգմանաբար նշանակում է Հիասքանչ քաղաք:

Քաղաքի բնիկներին կոչում են կարիոկասներ, հենց այդպես են անվանվել Օլիմպիական 4 գոտիներից ամենամեծի՝ Բառռայի մարզահամալիրները, որոնք իրարից տարբերելու համար պարզապես համարակալվել են:

Բրազիլիայի դրոշի վրա պատկերված աստղերը արտացոլում են 1889 թվականի նոյեմբերի 15-ի Ռիոյի երկինքը: Դրոշին երեւում են 9 համաստեղություններ, որոնք այդքան պարզ արտացոլվել են միայն Ռիոյի երկնքում:
[[gallery1]]
Ռիոն շատ հաճախ անվանում են նաեւ հակասությունների քաղաք, երբ կողք կողքի կարելի է տեսնել տրոպիկական անտառներ, գեղեցիկ բնություն, լեռներ, հրաշալի ծովափեր, ինչպես նաեւ հարուստ ու աղքատ թաղամասեր:

Քաղաքը հայտնի է իր ֆավելաներով՝ հետնախորշերով, որից ամենամեծը Ռոչինան է, այնտեղ պաշտոնապես ապրում է 70 հազար մարդ, իսկ իրականում բնակիչների թիվը հասնում է 180 հազարի: Ռիոյում ֆավելաների ընդհանուր թիվը մոտ 600 է:

Քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Քրիստոսի հայտնի արձանը, իր բարձր դիրքի շնորհիվ շատ անգամ է հայտնվել կայծակի թիրախում: Թեեւ ասում են 2 անգամ այն նույն տեղը չի խփում, բայց արձանի դեպքում լրիվ հակառակն է: Ամենաշատն այն տուժել է 2014-ին, երբ վնասվել է Քրիստոսի մատներից մեկը, սակայն շատ արագ էլ վերականգնվել է:

Արձանն ամենամեծերից մեկն է ամբողջ աշխարհում, օրական այցելում են 5000 զբոսաշրջիկներ: Այն վաղուց քաղաքի այցեքարտերից մեկն է դարձել:

Սակայն առանց պարերի ու կառնավալի Ռիո հնարավոր չէ պատկերացնել: Տարեկան միայն 2 մլն մարդ ժամանում է  Ռիո պարային այդ տոնի մասնակիցը դառնալու համար: Քաղաքը շատ զբոսաշրջիկների գրավում է նաեւ իր ծովափերի շնորհիվ: Ռիոն ունի 50 կմ ձգվող ծովափ, որոնցից ամենահայտնին ու գեղեցիկն Իպանեման ու Կոպակաբանան են:

Վերջինս աշխարհում ամենախիտ բնակեցված վայրերից է, 1 ք/մ վրա ապրում է 25 հազ. մարդ: Օլիմպիադայի օրերին եռուզեռն այնտեղ հատկապես մեծ է լինելու, քանի որ անցկացվելու են նաեւ սպորտային միջոցառումներ:

11 մլն կերակրատեսակ, եռյակ քույրեր ու Օլիմպիական ռեկորդակիրը

Օգոստոսի 5-21-ը Հարավային Ամերիկայում կայանալիք առաջին խաղերում 42 մարզաձեւում լինելու են 306 մրցումներ: 205 երկրների 10500 մարզիկներ, որոնց թվում են մեր 31-ը, պայքարելու են 42 մարզաձեւերի 4924 մեդալների համար: Առաջին անգամ խաղերին մասնակցելու են Կոսովոն ու Հարավային Սուդանը:

 

Խաղերի ընթացքում լինելու են 90 հազարից ավելի աշխատակիցներ ու 45 հազ. կամավորներ: Այդքան մարզիկների ու հյուրերի համար կպատրաստվեն 11 մլն կերակրատեսակներ: Օլիմպիական ավանի ճաշասրահն ավելի մեծ է լինելու, քան 2 ֆուտբոլային դաշտերն են:

Բրազիլիայի ղեկավարությունն ու Միջազգային Օլիմպիական կոմիտեն 31-րդ ամառային Օլիմպիադան անցկացնելու համար ծախսել են 10,24 մլրդ եվրո:

Խաղերի ամենափոքր  մասնակիցները ծնվել են 2003 թվականին ու հանդես են գալու լող ու մարմնամարզություն ձեւերում: Ի դեպ, երիտասարդ մասնակից է ունենալու նաեւ Հայաստանի Օլիմպիական թիմը, 15-ամյա Գայանե Չիլոյանը հանդես է գալու 200 մ վազքում:
[[gallery2]]
Իսկ ամենատիտղոսակիր մարզիկը, բնականաբար, լողորդ Մայքլ Ֆելփսն է՝ Օլիմպիական 18-ակի չեմպիոնը, նա արդեն իր 5-րդ խաղերին է մասնակցելու:

Ռիոյում առաջին անգամ խաղերի պատմության ընթացքում մասնակցելու են եռյակ քույրեր, որոնք ներկայացնում  են Էստոնիան: Լեյլա, Լինա ու Լիլի Լույքերը հանդես են գալու մարաթոնյան վազքում:

Խաղերի ավանը  ամենամեծն է լինելու Օլիմպիադաների պատմության ընթացքում:

Ավանում գործելու է լվացքատուն, լինելու են տարբեր խանութներ, բանկ, փոստային բաժիններ, տոմսարկղեր, վարսավիրանոցներ ու գեղեցկության սրահներ:

Գործելու է սննդի սպասարկման շուրջօրյա կենտրոն, որից օրական կարող է օգտվել մինչեւ 60 հազ. մարդ: 1800 ք/մ տարածքով մարզասրահն էլ 24 ժամ բաց է լինելու բոլոր օլիմպիականների համար:


Հասմիկ Բաբայան

Նախագծի գործընկեր 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о новых трамвайных линиях в Москве


Спорт в России и мире
Москва

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андре Агасси

Не ходите, дети, в теннис: как Андре Агасси и Штеффи Граф подарили детям право выбора


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Юбилейный Международный форум «Экология» пройдет в Москве 4 и 5 июня





Путин в России и мире
Москва

LIVE: Путин проводит встречу с постоянными членами Совбеза России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Карди Би

Между Карди Би и рэпершей BIA начался биф



Москва

Дивеев рассказал, что услышал от Карпина после возвращения в сборную России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net