Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ հանդիպումը կայացել է դեսպանի՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հունական կողմի հետ պաշտպանական ոլորտում ձեւավորված համագործակցությունը:
Իոաննիս Տայիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: