ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ-ում
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ հանդիպումը կայացել է Էնթոնի Սեբոյի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: