Տիգրան Գյոկչյան. Մենք հնարավորություն ունեցանք ուրախացնել հայերին
![Տիգրան Գյոկչյան. Մենք հնարավորություն ունեցանք ուրախացնել հայերին](http://www.mediamax.am/datas/znews/thumb_1467812666_9970861.jpg)
Ղազարյանը շնորհակալություն է հայտնել թիմի բասկետբոլիստներին ու մարզչական շտաբին՝ նշելով, որ այդ հաջողությանը նպաստել է թիմային աշխատանքը:
«Մենք սպասում էինք այս արդյունքին, նախարարության, ֆեդերացիայի ու Օլիմպիական կոմիտեի համագործակցության շնորհիվ ստացվեց դա: Ձեր հանդիպումներից ակնհայտ էր, որ մեծ ոգեւորությամբ էիք մոտեցել առաջնությանը»,- ասել է նախարարը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն էլ ընդգծել է, որ թիմային աշխատանքի շնորհիվ իրենք կարողացել են հաղթողներ դառնալ. «Շնորհակալ ենք բոլոր նրանց, ում շնորհիվ մենք կարողացանք զբաղվել մեր սիրած գործով՝ բասկետբոլով: Մենք հնարավորություն ունեցանք ուրախացնել բոլոր հայերին»:
Թիմի անդամներին շնորհվել են սպորտի վարպետի կոչումներ, իսկ Գյոկչյանին՝ պատվավոր աշխատողի կոչում: Տարեվերջին, հնարավոր է, նրան տրվի նաեւ վաստակավոր մարզչի կոչում: