Աբրահամի մրցակցի մարզիչը կարծում է, որ նա կորցրել է մոտիվացիան
23-ամյա նորվեգացի բռնցքամարտիկի մարզիչ Թոմաս Հանսվոլն ասել է, որ Աբրահամը լեգենդ է, բայց նա արդեն կորցրել է հաղթանակի նկատմամբ ծարավը:
«Ես դիտել եմ Արթուրի բոլոր մենամարտերն ու ամեն ինչ գիտեմ նրա մասին: Ես էլ բռնցքամարտիկ եմ եղել ու տեսնում եմ, երբ է մարզիկը հոգնած, հիմա այդպես է Աբրահամի մոտ: Նա շատ բաների է հասել իր կարիերայում ու հիմա կորցրել է հետաքրքրությունը»,- նշել է մարզիչը:
Հանսվոլն ընդգծել է, որ որեւէ վատ բան չի ուզում ասել Աբրահամի մասին, քանի որ հարգում է նրան, բայց կարծում է, երբ սպորտում շատ բաների ես հասնում ու մեծ գումարներ վաստակում, կորցնում ես մոտիվացիան. «Իր վերջին մենամարտերում Ժիլբերտո Ռամիրեսի ու Մարտին Մարրեյի դեմ նա հաղթանակների չէր ձգտում, այնքան տխուր էր այդ ամենին նայել»:
Նա նաեւ ընդգծել է, որ Լիհաուգին մեծ հնարավորություն է տրվել ցույց տալ իրեն, ու նա կորցնելու ոչինչ չունի: Մարզիչը նշել է, որ իր սանը շատ հանգիստ է ու ամեն ինչ անելու է հաղթանակի հասնելու համար: