Սոնա Պողոսյանը երիտասարդների ԱԱ-ում 5-րդն է
Այսօր աղջիկների պայքարում հանդես է եկել Սոնա Պողոսյանը (75 կգ): Երկամարտի 205 կգ արդյունքով հայ մարզուհին գրավել է 5-րդ տեղը: Պողոսյանը համարվում է Հայաստանի ծանրամարտի կանանց Օլիմպիական հավաքականի թեկնածուներից:
Աշխարհի հաղթողի կոչումը Թբիլիսում 230 կգ-ով նվաճել է Պատրիսիա Բառեռան (Էկվադոր):
ԱԱ-ում հայ ծանրորդներից հանդես են գալու նաեւ Սամվել Գասպարյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) եւ Արփինե Դալալյանը (+75 կգ):